2011թ. տղամարդը ծովափին գտավ նավթով ամբողջովին աղտոտված ու մեռնող մի պինգվին: Բրազիլացին մաքրեց ու խնամեց Դինդիմին (այդպես նա հետագայում կոչեց պինգվինին): Սակայն երբ մեկ շաբաթ տղամարդը ցանկացավ պինգվինին բաց ծով արձակել՝  վերջինս հրաժարվեց լքել իր փրկչին: Շուրջ մեկ տարի Դինդիմն ապրեց Ժոանի մոտ, բայց  փետրափոխման շրջանում անհետացավ և մի քանի ամիս անց վերադարձավ:

Այդ օրից կենդանին ամեն տարի այցելում է իր փրկչին: Տարեց բրազիլացին խոստովանում է, որ պինգվինին սեփական երեխայի պես է սիրում և համոզված է, որ պինգվինն էլ իր հանդեպ պատասխան վերաբերմունք ունի: Մարդկանցից ոչ մեկին Դինդիմը թույլ չի տալիս իրեն կպչել, շոյել և կտցահարում է բոլորին: Բայց երբ նա տեսնում է Ժոանին, շնիկի պես պոչն է շարժում և հիացական ճիչեր արձակում:

Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել