Image result for մանվել գրիգորյան որդիԷջմիածնում ՏԻՄ ընտրությունների ընթացքը, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու կողմնակիցների կողմից մրցակից թեկնածուի ծեծն ու առևանգումը ցույց տվեցին, որ մենք դեռ դուրս չենք եկել ոչ միայն ընտրությունները ստորաբար կեղծելու հին պատկերացումներից, այլ նաև մնացել ենք 90-ականների ծեծ ու ջարդով, սպառնալիքով ու բռնությամբ հարցեր լուծելու քարանձավային մոտեցման տակ։
Այս մարդիկ, որոնք միայն այդ ճանապարհով են ունակ իշխանության հասնել, այսօր կառավարում են մեր քաղաքներն ու գյուղերը։
Հիմա իբրև թե քրեական գործ է հարուցվել, և երկու հոգի մեղադրվում է այդ թեկնածուին ծեծի ենթարկելու համար, բայց մի՞թե այս անգամ օրենքը ևս շրջանցելու է Մանվելի որդուն, դեպի ում տանում են այս հանցագործության թելերն, ու ով գլխավոր կասկածյալն է այս բռնության։
Հասկանալի է, որ մեր իշանական շրջանակներում մեծ մասը հաղորդակից չի կարող լինել քաղաքակրթության և նորմալ բանական արարածի հետ, բայց մի՞թե դեռ այս աստիճան անպատժելիություն է տիրում մեր երկրում, որ մարդն ինչ է թե Մանվելի որդին է, կարող է իրեն թույլ տալ ցանկացած հանցագործություն ու չպատժվել։
Ախր մարդկությունը զարգանում է, առաջ է գնում, մեր երկրում իբրև թե կառավարություն են փոխում, բարեփոխում են ուզում անել, միջավայր են ուզում փոխել, բայց դեռ 21-րդ դարում մանվելանման արարածների որդիները ինչ ուզում, անում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել