Image result for russia azerbaijanԱյն ամենը, ինչ այսօր սովորական է ու նույնիսկ կենցաղային, ժամանակին համարվել է մարգինալների կողմից մատուցվող խելագարություն, ուտոպիա կամ սատանայություն:

Մի՛ շտապեք ծիծաղել այն մարդկանց վրա, ովքեր պնդում են, որ Հայաստանը կարող է դառնալ աշխարհի 10 ամենաազդեցիկ երկրներից մեկը՝ տնտեսական, ռազմական ու մշակութային առաջնորդությամբ թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ առումով:

Ասում են՝ հեռատես գործարարը 1800թ. տեղափոխվում էր Լոնդոն, 1900թ. տեղափոխվում էր Նյու Յորք, իսկ 2000թ. տեղափոխվում է Սինգապուր:

Հիմա պրոցեսներն արագացել են հինգից տաս անգամ. եթե 70 տարի առաջ S&P 500-ի ընկերությունները վայելում էին իրենց գերակա դիրքերը միջինը 65-70 տարի, ապա հիմա միջինում 10-15 տարվա ընթացքում դուրս են մղվում նորերի կողմից ու շատերը ընդհանրապես վերանում են:

Անտրամաբանական չէ ենթադրել, որ հաջորդ գերհագեցումն ու փոփոխությունը կլինեն ոչ թե 2100թ.-ին, այլ, ասենք, 2050-60թ.-ին, այսինքն՝ մի 30-40 տարի հետո:

Հիմա ի՞նչ է պետք դրա համար անել: Եվս 5-10 տարի հետևե՞լ, թե ինչպես է Ռուսաստանը քամում արյան վերջին կաթիլները Հայաստանից ու Ադրբեջանում ռազմական գործարաններ սարքում, ինչպես են կուսակցությունները կապիկություն անում մարդկանց հերթական ընտրության քարշ տալով, ինչպես է Ծառուկյան Գագիկը տատանվում, թե վերջապես ինքը բուրժուա-դեմոկրատ քաղաքական գործիչ է, թե բարերար, ինչպես է Կարապետյան Կարենը զայրանում, որ շենքը պայթեցնելուց փոշի են հանում, ինչպես են ինքնակոչ վերլուծաբանները բոլորին աջ ու ձախ քլնգում ու մարդկանց հնազանդության կոչ անում:

Թե՞ պետք է խելքի գալ, լսել, թե ինչ են ասում էսօրվա դրությամբ Հայաստանում մնացած միակ ադեկվատ մարդիկ /նրանք հիմա բանտում են/, ու մի հատ թափ տալով՝ դեն շպրտել էս կապիկներին, դրանց կեղտն ու ապուշությունը ու դրանց կրեմլյան տերերին իրենց բազաներով, ԵՏՄ-ներով ու ՀԱՊԿ-ներով ու վերջապես մարդ դառնալ ու մի անգամ ազատ շունչ քաշել:

Սովետը քանդվել է: Հիշե՛ք: Սովետն էլ չկա: Իսկ նրա իրավահաջորդ Ռուսաստանն էլ դեռ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի երկու կողմերից մեկն է:

Հ.Գ. Լենինգրադյան փողոցն էլ Լենին պապիկի անունով է: Եթե հիշում եք, Լենինը նույնպես սատկել է: Թարգե՛ք պառաված օրիորդի կովային թախծով հետ նայել դեպի հյուսիս: Թողե՛ք գոնե առողջ մարդիկ նայեն դեպի ապագա: Իսկ Ազգալդյանի մասին էլ ավել-պակաս հաչալուց զգույշ եղեք: Հիշե՛ք, հուլիսին մի քանի օր ձեր տերերը վախից ծակերն էին մտել, բունկերներից դուրս չէին գալիս, ձեզ պաշտպանող չկար, իսկ ամեն ինչ ցույց է տալիս, որ հուլիսը դեռ նախերգանքն էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել