««Իրավունք»-ի տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել այլ ազդեցիկ, քիչ թե շատ հայտնի քաղաքական և հասարակական դեմքերով, որոնք դժգոհ են գործող իշխանություններից։

Հիշեցնենք՝ ՀՎԿ-ի օրեր առաջ անդամակցել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որը տարաձայնություններ ունի ՀՀԿ անդամ գեներալ մանվելի հետ։ Թե երբ պատրաստ կլինի ՀՎԿ-ի ցուցակը, կամ ինչ նոր դեմքեր են լինելու ցուցակում, թերթի աղբյուրները չեն շտապում փակագծերը բացել։ «Բանակցություններ ենք տանում, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել են նրանք։ 

Ի դեպ, չի բացառվում՝ «վերածնված» ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Վահանիչը ԲՀԿ-ի և մյուս կուսակցությունների նման համագումար անի 2017-ի հունվարին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել