Image result for առևտուրՈրքա՞ն են հարևան երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալները

Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, 2016թ.-ի հունվար-սեպտեմբերի ցուցանիշներով՝ Հայաստանը հարևան երկրներից ամենամեծ առևտրաշրջանառության ծավալներ ունի Վրաստանի հետ` 185 մլն դոլար, որից մոտ 110 մլն դոլարի ապրանք արտահանում ենք, 75 մլն դոլարի՝ ներմուծում:

Իրանի հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 179 մլն դոլար է, որից մոտ 57 մլն դոլարի ապրանք արտահանում ենք, 121 մլն դոլարի՝ ներմուծում:

Թուրքիայի հետ առևտրի ծավալները տարվա առաջին 9 ամիսներին կազմել են 103 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 մլն դոլարի համեմատ: Այս երկրից հիմնականում ներմուծում ենք, իսկ արտահանման ծավալնեը չնչին են, քանի որ հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիա արգելված է այդ երկրի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել