Image result for ԹուրքիաՁերբակալություններ Թուրքիայում
Այսօր՝ վաղ առավոտյան, Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ ժողովրդահանրապետական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կուսակցության պարագլուխների հետ ձերբակալվել են ևս 9 պատգամավորներ, ովքեր կուսակցության անդամ են և կուսակցության ներսում ունեն առանցքային դերակատարություն: Կուսակցության ղեկավար կազմին, ինչպես նաև անդամներին առաջադրվել է մեղադրանք Թուրքիայում զինված ահաբեկչության քարոզում ( խոսքը գնում է քրդերին զինված պայքարի դուրս գալու մասին կոչին) և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու (PKK-ին աջակցելու ) հոդվածներով: Ձերբակալվածների թվում չկա մեր հայրենակից Կարո Փայլանը: Հավանաբար նա գտնվում է արտերկրում, դրա համար չի ձերբակալվել, քանի որ հաղորդվում է, որ ձերբակալման ենթակա երկու պատգամավորներ գտնվում են արտերկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել