Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր էթիկայի հանձնաժողովի կազմից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ պարոն Վ. Բաբայանին հետ կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ: 
Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարի՞ն, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդի՞ն, թե՞ խորհրդարանական խմբակցությանը:
Թեպետև լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս արդեն իսկ հերքել էի այդ խոսակցությունները, այնուամենայնիվ, հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել, և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել