Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար:

Ատամների սպիտակեցման համար նախատեսված բնական մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

  • 4 ճաշի գդալ քրքումի փոշի
  • 2 ճաշի գդալ կերակրի սոդա
  • 2.5 ճաշի գդալ կոկոսի յուղ

 

Մածուկը պատրաստելու համար պետք է խառնել սոդան ու քրքումը, ապա ավելացնել կոկոսի յուղը:

Լավ խառնելուց հետո խիտ մածուկ կստացվի, որը կարելի է օգտագործել որպես ատամի ամենօրյա մածուկ, ինչպես նաև կիրառել մաշկի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել