Image result for маршал жуков венгрияՊատմության մեջ այս օրը՝ 1956թ. նոյեմբերի 4-ին առավոտյան «Վիխր» անունը կրող գործողությամբ սովետական 60 հազարանոց զորքը մարշալ Ժուկովի գլխավորությամբ մտավ Հունգարիա: Կրեմլը հստակ նպատակ ուներ ճնշել այդ երկրի և տեղի ժողովրդի դեմոկրատական բարեփոխումներով ընթանալու ցանկությունը: Դա այդ ժամանակ խորհրդային ռազմական ինտերվենցիայի երկրորդ էտապն էր: Մայրաքաղաք Բուդապեշտի փողոցներում սովետական տանկերը դաժան հաշվեհարդար էին տեսնում հունգար ժողովրդի հետ: Ռազմական ինտերվենցիայի ընթացքում սպանվեց ավելի քան 3000 խաղաղ բնակիչ: Հատկանշական է, որ այս սարսափելի հանցագործությանը իր զրահատանկային դիվիզիայով գործուն մասնակցությունն է ունեցել նաև հայազգի մարշալ Բաբաջանյանը, ում արձանը մի քանի ամիս առաջ տեղադրվեց Երևանում: Բաբաջանյանը այս հանցագործությանը իր գործուն մասնակցությունը ունենալու համար հետագայում պարգևատրվեց Կուտուզովի 1-ին աստիճանի մեդալով: Արդեն գործողության ավարտից և կոմունիստական իշխանության վերականգնումից հետո սկսվեց ռեպրեսիաների փուլը. տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, իսկ նախկին վարչապետ Իմռենաձը 1958թ հունիսի 15-ին ենթարկվեց մահապատժի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել