Image result for talk phone streetՓողոցում բջջային հեռախոսով խոսելիս միջին վիճակագրական որձ հայի մեջ միանգամից արտահայտվում է գործնականությունը, շատ խառը լինելը, բարձր, գոռալով ու մուննաթով խոսելու գերհզոր ունակությունը, ինչպես նաև պահանջատիրությունը, թուրքերի հանդեպ ողջ պատմական զայրույթը, Հայաստանի`նախկինում ծովից ծով լինելը ու դրանով պայմանավորված ու սերնդեսերունդ եկած պապենական դառնությունը, կորսված Էրգրի կարոտն ու այն հետ բերելու պատրաստակամությունը, մի խոսքով՝ այն ամենը, ինչը բնութագրում է միջին վիճակագրական, գոռալով ու մունաթով խոսող ու միշտ գործերով, տասովկեքով, փողի դվիժենիներով խառը հային:
Մենք սիրում ենք փողոցում բջջային հեռախոսով հենց այդպես խոսալ, որ բոլոր անցնող-դարձողները լսեն ու հասկանան, որ էլի ինչ-որ հերթական պրոբլեմ կա, որը այդ պահին հեռախոսով քննարկվում ա, որ շուտափույթ լուծում ստանա ՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել