Картинки по запросу բյուջեՊետությունը, կարծես, գնում է պետական համակարգի օպտիմալացման, որի շրջանակներում արդեն իսկ փակվել են մի շարք ԾԻԳ-եր և ՊՈԱԿ-ներ: Բնականաբար, կրճատումները չեն արվում ինքնանպատակ: Կրճատվել են այն կառույցները, որոնց աշխատանքները եղել են ոչ արդյունավետ: Այլ հարց է, թե պետական գանձարանից որքան գումարներ են ուղղվել այս կառույցներին:

Գործադիր մարմնի որոշմամբ կրճատվել էին ԱԻՆ-ի,Սպորտի և երիտասարդության, Մշակույթի և Էներգետիկայի նախարարությունների ենթակայության տակ գտնվող Ծրագրերի Իրականացման Գրասենյակները: Այդ ամենի արդյունքում պետական բյուջեում տնտեսվում է մոտ 270 միլիոն դրամ:

Իրականում խնդիրը միայն օպտիմալացման մեջ չէր: Հաճախ է խոսվել այն մասին, որ ԾԻԳ-երում և ՊՈԱԿ-ներում առկա են կոռուպցիոն բարձր ռիսկեր: Կարծում եմ, որ այս աշխատելաոճը կունենա շարունակական բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել