Կան մարդիկ, որոնց հետ շփումը վնասում է մեզ ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական անվտանգության տեսակետից: Հասկանալու համար, թե կոնկրետ ով է մեր շրջապատից այդքան վատ անդրադառնում մեր ինքնազգացողության վրա, այդքան էլ հեշտ չէ: Վարքի այս 15 դրսևորումները քեզ կհուշեն, որ քո դիմաց իսկական էներգետիկ վամպիր է, և նրա հետ քո շփումները պետք է սահմանափակել կամ իսպառ վերացնել:

1. Էներգետիկ վամպիրը սիրում է կարեկցանք ու խղճահարություն արթնացնել իր հանդեպ:

2. Էներգետիկ վամպիրը հատկապես սիրում  է սնվել բացասական լիցքերով: Դրա համար նա սիրում է իր շուրջը ամեն ինչ իրար խառնել, մարդկանց միմյանց դեմ լարել, անգամ կռիվներ հրահրել:

3. Էներգետիկ վամպիրը սովորաբար սուտխոսան է ու մարդկանց հետ երբեք ազնիվ չի լինում:

4. Էներգետիկ վամպիրը սիրում է բարդ վիճակում հայտնված մարդուն ավելի մեծ ցավ ու ընկճվածություն պատճառել՝ նրան հուսադրելու կամ դեպի լավը տրամադրելու փոխարեն:

5. Էներգետիկ վամպիրին դու կարող ես և չճանաչել, սակայն քո զգայական աշխարհը կմատնի նրան: Վամպիրի ներկայությամբ դու տագնապ ու լարվածություն ես սկսում զգալ:

6. Էներգետիկ վամպիրը միշտ կարողանում է մեղքը դիմացինի վրա բարդել: Դա նրա ամենասիրելի մարտավարությունն է:

7. Նա միշտ քո դեմ կօգտագործի այն ողջ ինֆորմացիան, որը դու նրա հետ անկեղծորեն կկիսվես:

8. Էներգետիկ վամպիրը կասկածամիտ է ու ոչ մեկին չի վստահում:

9. Էներգետիկ վամպիրը մշտապես սուր զգացողությունների պակաս է զգում և այն փնտրելու նպատակով էլ խառնակչի դեր է տանում շրջապատում:

10. Նա ապրում է այն մտքով, որ աշխարհում միայն ինքն է ճիշտ, որ բոլորը ստորադաս են ու իր համեմատությամբ՝ միամիտ հիմարներ:

11. Էներգետիկ վամպիրին միշտ թվում է, որ շրջապատում կա ինչ-որ մի էներգետիկ վամպիր, որն իր էներգիան խլում է:

12. Էներգետիկ վամպիրները երկու տեսակի են լինում՝ հավերժ տառապյալներ կամ իրքնասիրահարված նարգիզներ:  

13. Էներգետիկ վամպիրը հրաշալի կարողանում է քողարկել մարդկանց նկատմամբ իր ագրեսիան:

14. Նրանք սիրում են մարդկանց մանիպուլյացիաների ենթարկել՝ դրանով իսկ իրենց կարևորելով ու սիրված զգալով:  

15. Էներգետիկ վամպիրների զոհերը սովորաբար այն մարդիկ են դառնում, ովքեր մարդամոտ են, անկեղծ, շփման մեջ հեշտ ու անմիջական:

Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել