Image result for ՆաիրիտՆաիրիտի անվերջ և անլուծելի թվացող խնդիրն արդեն հոգնեցուցիչ է դառնում։ Նախ մի մեծ՝ Խորհրդային կայսրության արդյունաբերական պահանջարկն ապահովելու համար ստեղծված այս գործարանը, պարզ էր, որ այդ կայսրության փլուզումից հետո այդ աստիճան մեծ պահանջարկ չէր ունենալու, և դրա մի մեծ հատվածը ուղղակի կաթվածահար էր լինելու։ Պարզ էր նաև, որ այս ընթացքում արդյունաբերությունն այնքան է զարգացել այս աշխարհում, և հայկական կաուչուկին այնքան շատ այլընտրանք կա, որ միջազգային շուկայում էլ դրա կարիքը չունեն։ Իհարկե, հասկանալի է, որ մարդկանց պետք է աշխատավարձ տալ, դա նրանց իրավունքն է, բայց, անկեղծ ասած, ես չեմ հասկանում Նաիրիտի վերագործարկման պահանջը, քանի որ վերոհիշյալ պատճառներով այն նախ այնքան էլ հեռանկարային չէ, և արդյունաբերության այն ճյուղը չէ, որ պետք է զարգացնել։
Նախ եկեք հասկանանք, որ մեր կառավարությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող վերագործարկել կամ մարել այս գործարանի՝ տարիներով կուտակված վարկային բեռը և այլն, դրա համար երևի մեր պետական բյուջեն չի բավականացնի, երկրորդ, եթե նույնիսկ որոշակի ներդրում ուղղվի էլ, միևնույն է, դրանով հարցը չի լուծվի։
Հիմա ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը. պարզապես մարդկանց տալ իրենց աշխատավարձը, երկրում թեթև արդյունաբերության համար ներդրումային դաշտ ստեղծել և մարդկանց չթողնել գործազուրկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել