Image result for ժողովուրդՔանի դեռ շարունակում ենք իրականությունից կտրված լինել, տարբեր ոչ ցանկալի իրողություններ ու փաստեր հաշվի չառնելով գործել, այս ռեժիմը շարունակելու է դատարկել երկիրը բոլոր առումներով... Իսկ «չընդունվող իրականությունը» տարբեր ոլորտներից է՝

- ժողովրդի մեջ ավելի շատ ռաբիս ոճի երաժշտություն լսողներ կան, քան դասական

- մեծ մասը սերիալ է նայում, հայկական սերիալներ

- մարդիկ մուրաբան, պատշգամբը առաջ տալու թույլտվությունը կամ գոնե 90.000 դրամով աշխատանքը նախընտրում են ազնիվ ու խելացի թվացող դեմքերից ու հրաշալի ծրագրերից, իսկ այդ ընտրությունը անողներին չի կարելի հայհոյել

- մոլեռանդ ռուսամետները պակասել են, բայց նրանք դեռ շատ են

- մարդիկ զզվում են թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, սակայն իշխանական հեքիաթին ավելի շուտ ու հեշտ կհավատան, քան ընդդիմադիր

- փողով ու «քաշով» իշխանության հետ նույնիսկ կապեր ունեցող մեկը ավելի նախընտրելի կլինի, քան ազնիվ ու աղքատ ընդդիմադիրը

Շարունակելի ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել