Image result for հայաստան իրանՀայաստանն ու Իրանը նախաստորագրել են փոխըմբռնման հուշագիր գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ։ Սա լավ տեղաշարժ է Հայաստանը հնարավոր տարանցիկ երկիր դարձնելու ճանապարհին, սակայն պետք է այս գործընթացը հասցնել ավարտին, հակառակ պարագայում ստորագրված փաստաթուղթը առանձնապես լուրջ բան չի ներկայացնում իրենից այս պրոցեսում։
Մեկ անգամ չէ, որ խոսվել է այս նախագծի իրագործման ռազմավարական և կենսական նշանակության մասին մեր հանրապետության համար։ Իհարկե, մենք իրանական գազը չենք կարող դիտարկել որպես այլընտրանք, քանի որ ռուսական գազպրոմը իր մոնոպոլ դիրքերն է հաստատել շուկայում և մեծապես խոչընդոտում է Հայաստանում էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանը, սակայն սրանով մենք տնտեսական ակտիվությունից զատ կլուծենք քաղաքական մի շարք կարևոր խնդիրներ մեզ համար, կթուլացնենք թուրք-ադրբեջանական էներգետիկ շրջափակումը և Վրաստանի էներգետիկ համակարգում Ադրբեջանի մոնոպոլ դիրքերը նունպես։ Վրաստանը այսօր կախվածության մեջ է ադրբեջանական նավթ ու գազից, իսկ դեպի այս երկիր կապույտ վառելիք մատակարարող Իրան-Հայաստան խողովակաշարը կհարվածի Ադրբեջանի այդ դիրքերին Վրաստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել