Հաղորդավարուհի Մարինա Գրեգը իր Instagram-ում հրապարակել է իր շան լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը.

«Ժամանակը շատ արագ է անցնում… Ուղիղ մեկ տարի է անցել էն օրից, երբ #Richy-ն մտավ իմ կյանք։ Չեմ կարող նկարագրել էն հուզմունքն ու ուրախությունը, երբ առաջին անգամ տեսա ու գրկեցի` 1 ամսական, ընդամենը 200 գրամ, փոքր, անպաշտպան… Անունը որոշեցինք առանց երկմտելու` Richy!!! Ինձ կհասկանան էն մարդիկ, ովքեր ունեն կամ սիրում են շներին։ Ուզում եմ հիշել` ինչ էի անում, ինչպես էի ապրում մինչև նրա հայտնվելը։ Ամենահավատարիմ ու հոգատար. երբ հիվանդ ես կամ լաց ես լինում, գալիս արցունքներդ սրբում ա, միշտ կողքիդ ա։ Շատ եմ ուզում հավատամ, որ միշտ լինելու ա իմ կյանքում, շատ եմ ուզում, որ մարդիկ սովորեն շներից… սովորեն զգալ, սիրել, հավատարիմ լինել։ Ամենալավ նվերը իմ կյանքում։ Շնորհակալ եմ…»: #Richy #puppy #maltese #marinagreg #bestpresentever

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել