Image result for paypal armeniaՎարշավայում տեղի ունեցած «Տեղեկատվական համակարգերի, ինովացիոն տեխնոլոգիաների և անվտանգության» չորրորդ միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչները դիմել են PayPal ընկերությանը, որպեսզի այդ երկրներից ևս հնարավորություն լինի էլեկտրոնային վճարումներ կատարելու կամ ստանալու:

Սակայն նշված ընկերությունից ստացվել է բացասական պատասխան: PayPal-ը հայտնել է, որ մոտակա ժամանակներում դեռ նրանք գործունեություն չեն ծավալի այդ երեք երկրներում:

Խնդիրն այն է, որ նշված երկրներից կարողանում են այդ համակարգով գումար փոխանցել և ապրանք գնել ինտերնետային խանութներից, բայց չեն կարողանում ապրանք վաճառել, քանի որ համակարգը թույլ չի տալիս այդտեղ գումար փոխանցել:

Ընկերությունը հայտարարել է, որ նշված երկրների շրջանառությունը դեռ իրենց հետաքրքիր չէ ու չի համապատասխանում իրենց ստանդարտներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել