Картинки по запросу приятные запахиՄեկին ցիտրուսների բույր է դուր գալիս, իսկ մյուսը սիրում է փայտի բույրը: Պարզվում է` բույրերը բնորոշում են մարդուն և նրա բնավորությունը:

Ծաղկային բույրեր (շուշան, ֆրեզիա, հասմիկ, վարդ)

Թեթև և հաճելի մարդիկ են: Վստահելի և հավատարիմ ընկեր, հյուրասեր տանտեր:

Փայտային բույր

Տարբերվում են էլեգանտությամբ և ոճի զգացումով, սիրում են զսպվածություն և պահպանում են ամեն ինչի դասականը:

Անտառային բույրեր (բամբուկ, խոտ, դեզ, եղյամ)

Առողջ ապրելակերպի սիրահարներ են, սիրում են սպորտն ու հանգիստը բնության գրկում: Աշխատում են ամեն ինչում ընտրել բնականը:

Արևելյան բույրեր (վանիլին, համեմունքներ)

Ստեղծագործող մարդիկ են, սիրում են արվեստը: Ավանդապաշտ են իրենց նախասիրություններում, գնահատում են նրբագեղությունն ու հարմարավետությունը:

Ցիտրուսային բույրեր (մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)

Կազմակերպված մարդիկ են, սիրում են խիստ կարգուկանոն, հստակ ռազմավարություն: Ամեն ինչում ձգտում են կատարելության, սիրում են ամեն ինչ պլանավորել:

Մրգային բույրր (սև հաղարջ, մորի, դեղձ, ձմերուկ, սեխ)

Ռոմանտիկ անձնավորություններ են: Շատ անմիջական են, սիրում են աղմկոտ հավաքույթներ և հեշտությամբ են ընկերանում մարդկանց հետ:

Ծովային բույրեր (ջրիմուռ, ալիքներ, անձրև)

Չեն սիրում փակ տարածություններ, ավելորդ իրեր, ծանր կահույք: Ամեն ինչում սիրում են հարմարավետություն և հանգիստ:

Թարմ բույրեր (օդ, սառույց, սառը քամի)

Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց աղմկոտ քաղաքի, այդքան էլ չեն սիրում բնության գրկում հանգստանալ: Սիրում են հարմավետություն, տարվում են նորաձևության նորույթներով, գլուխ են հանում ժամանակակից արվեստից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել