Բարի լույս ձեզ, Հայեր ջան...:)
Չնայած այս գործընթացի անունը Րաֆֆին դրել ա Բարև Հեղափոխություն, բայց ես այն անվանելու եմ՝ Դոբռիյ մեջ Հեղափոխություն...:)
Հիմա երկու բան.
1. Ինչ վերաբերում ա այն խոսակցություներին, թե Րաֆֆին «ուրանում ա» 2008-ի ընտրություններում Լևոնի հաղթանակը ու Մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինձ թվում ա՝ անհիմն են։ Այո, ինձ էլ դա դուր չի գալիս, բայց չեմ կարծում, թե Րաֆֆին դա միտումնավոր ա անում, առավել ևս տենց բան չի կարա լինի, քանի որ ես ու իմ ընկերները կանգնած ենք հրապարակում, և առավել ևս, երբ 2008-ի շարժման առաջնորդներից մեկն ա ընդեղ ու իր բաց հրապարակային խոսքով շեշտում ա հենց 2008-ի Մարտի 1-ի սպանդով իշխանությունը զավթած վարչախմբին։
2. Ասում են, թե չկա իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեխանիզմ, ասում եմ՝ կա, ու մեխանիզմը հետևյալն է։ Րաֆֆին ունի 540.000 ակտիվ և պասիվ ընտրողներ, և ինքը պետք է այդ պասիվներին դարձնի ակտիվ, ու կստացվի՝ 500.000 մարդ Ազատության Հրապարակում, և 24 ժամ իշխանություններին հեռանալու համար !!!

Սերժենք Մեզ Գարուն են պարտք ! Եվ արդեն պարզ է, որ այդ Գարունը հետ եմ ստանալու Բարևելով, քանի որ Դոբռիյ մեջ ա Հեղափոխությունը !!! :)

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել