Картинки по запросу թուրքիա մոսուլԹուրքիայի ցանկությունն՝ ակտիվություն ցուցաբերել Իրաքում տեղի ունեցող զարգացումներում, հիմնականում 3 խնդիր է լուծում.
1. Թուրքոմանների խնդիր. ակտիվանալով Իրաքի հյուսիսում՝ Թուրքիան ձգտում է սատարել ծագումով թյուրք թուրքոմաններին՝ վերջիններիս առնչությամբ և մասնակցությամբ հստակ տեսլական ունենալով իրաքյան հետագա զարգացումներում:
2. Շիաների խնդիր. շիայական զանազան կառույցներ, ստանալով նաև շիայական Իրանի աջակցությունը, ակտիվ մասնակցում են Իրաքի՝ հիմնականում սուննիաբնակ հատվածներում տեղի ունեցող ռազմգործողություններին, և հիշյալը չի կարող անտարբեր թողնել սուննիական Թուրքիային:
3. Քրդեր. տեղակայելով իր զինուժը Մոսուլից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող ռազմակայանում և Իրաքի հետ սահմանին՝ պաշտոնական Անկարան ոչ միայն աջակցում է իր դաշնակից Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանն ու Բարզանիին, այլ փորձում է չեզոքացնել Իրաքի հյուսիսում գլուխ բարձրացնող PKK-ին (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն), որը վերջին շրջանում (ԻՊ-ի դեմ պայքար, Սինջարի իրողություն, Թուրքիայի հետ սահմանին տեղակայված ռազմակայաններ և այլն) բավական ակտիվացել է Իրաքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել