Մշտապես հոգնածության զգացումը, ցրվածությունը, ընկճվածությունը, հաճախակի գլխացավերը և նույնիսկ գլխապտույտները անքնության արդյունքն են…

Անքնությունը շատերի, տարբեր զբաղվածության աստիճան ունեցող մարդկանց մոտ է առաջանում, ինչպես նաև այն հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախակի են սուրճ օգտագործում, թունդ թեյ կամ ալկոհոլ:

 

Բանանի ջուր. այս հանգստացնող և քնաբեր միջոցը շատերի սիրած ըմպելիքը կդառնա:

Բանանի մեջ պարունակվող կալիումն ու մագնեզիումը թուլացնում և հանգստացնում են մկանները:

Բացի այդ՝ նման ձևով պատրաստած բանանը շատ համեղ է…

Ըմպելիք՝ բանանից

Բաղադրիչներ

  • 1 բանան
  • 200 մլ ջուր
  • մի պտղունց դարչին

Պատրաստման եղանակը

 

1. Ջուրը եռացրեք: Բանանը լավ լվացեք, հեռացրեք երկու ծայրերը և դրեք եռացող ջրի մեջ:

2. Բանանը եփեք եռացող ջրի մեջ 10 րոպե:

3. Ըմպելիքը պատրաստ է: Համ և բույր հաղորդելու համար մի փոքր դարչին ավելացրեք բանանի թեյի մեջ:

Հաճելի բոնուս. կեղևով եփած բանանի վրա կարելի է մի փոքր կակաո, դարչին և շաքարի փոշի ավելացնել: Նման բանանն օգտակար է ուտել գիշերը՝ ստամոքսաղիքային համակարգի աշխատանքի լավացման և մաշկի որակի լավացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել