Картинки по запросу աժՕրեր առաջ ԱԺ-ում հաստատվեց գործադիրի ծրագիրը, որից հետո մեկնարկում են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ինչպես երևում է, բյուջեի եկամուտները և ծախսերը ավելացնելու առումով կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են: Վերջինիս վրա լուրջ ազդեցություն են ունենում մի կողմից պետական պարտքի աճը, մյուս կողմից՝ համախառն ներքին արդյունքի ավելացման ցածր տեմպը։

2017-ին արտաքին աղբյուրներից բյուջետային ծախսերի ֆինանսավորման նպատակով կառավարությունն ակնկալում է ներգրավել անհամեմատ ավելի փոքր գումար՝ 164 մլն դոլար: Այն գրեթե 100 միլիոնով պակաս կլինի այս տարվա ցուցանիշից։

Վերը նշվածի պայմաններում հաջորդ տարվա ծախսերի իրականացման համար կառավարության հիմնական հույսը ներքին ռեսուրսներն են։

Հարկ է նշել նաև, որ տարեսկզբի ինը ամիսների ընթացքում ներքին պարտքը համալրվել է գրեթե 240 միլիոնով։ Մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում այդ աղբյուրի հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը կազմեց ընդամենը 110 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել