Image result for Արփինե ՀովհաննիսյանԸնդհանրապես Հայաստանում արդարադատության համակարգն ամենակոռումպացվածն է։ Հատկապես դատական համակարգում հավանաբար շրջանառվում է մեր երկրում կոռուպցիոն գործարքների միջոցների 70-80 տոկոսը։ Վերջերս ձերբակալված և կաշառք վերցենլու մեջ մեղադրվող դատավորն ու փաստաբանը ամենևին էլ կաշառակերության համար չեն ձերբակալվել, իհարկե, նրանք ինչպես Հայաստանում իրեն հարգող ցանկացած դատավոր, կաշառակեր են եղել, սակայն այն, որ իրավապահ մարմինները հանկարծ որոշել են ուշադրություն դարձնել այդ դատախազի մութ գործարքների վրա, ամենևին էլ այդ 1000 դոլարի կաշառքը չի եղել մոտիվացիան։ Իրականում մեր երկրում, ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, կաշառք վերցնողը պետք է բաժին հանի իր վերադասներին՝ ընդհուպ մինչև ոլորտի ամենագլխավոր պատասխանատու։ Օրինակ՝ դատական համակարգում այդպես է՝ կաշառք վերցնող դատարավորը մինչև ամենաբարձր օղակը պարտավոր է բաժին հանել, այլապես կդատեն «կաշառակերության» համար։ Հիմա մեր արդարադատության նախարարը, չեմ կարծում, որ տեղյակ չէ իր ղեկավարած ոլորտում տիրող կոռուպցիոն այս մեխանիզմից։ Իսկ եթե մեր տիկին իրավաբանը փաստեր է ուզում, լավ կանի՝ լսի մեր երկրի դատական համակարգի ձեռքն ընկած շարքային քաղաքացիներին, որոնց ամենափոքր տարրական քաղաքացիական բնույթի հարցերի համար անգամ կեղեքել են կաշառակեր դատավորները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել