Image result for ամն դեմոկրատներՄեր ընդդիմադիրները, արևմտամետներն անընդհատ քննադատում են իշխանություններին, ՀՀԿ-ականներին, Ռուսաստանին՝ մեղադրելով վերարտադրության մտադրությունների, ցանկությունների, տրամադրությունների, գործողությունների, այդ ուղղությամբ կատարած ցանկացած քայլի համար:
Հա՛, ՀՀԿ-ականներն աչքիս լույսը չեն, Ռուսաստանը նույնպես, սակայն ինչու՞ չեք վրդովվում, որ ԱՄՆ-ում՝ «դեմոկրատիայի և մարդասիրության այդ օրրանում», վերարտադրվում են դեմոկրատները…
Դա օրինաչա՞փ է…
Օրինաչա՞փ է, որ Քլինթոնի և Օբամայի նման «դեմոկրատներն» իրենց հանցավոր վարչախմբով աշխարհը սարքել են դժոխք, ավիրել և ավիրում են պետություններ, որ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման հետևանքով զոհվում են, վիրավորվում, փախստական դառնում միլիոնավոր մարդիկ…
Դա օրինաչա՞փ է…
Հիմա էլ Հիլարին կընտրվի, կվերարտադրվեն դեմոկրատներն ու կշարունակեն իրենց սև գործը: Դե իրենց կարելի է, իրենք դեմոկրատական են վերարտադրվում և հեղաշրջումներ են իրականացնում, աշխարհը վերջնականապես կործանել կամ իրենց ազդեցության տակ է պետք պահել…
Հ.Գ. Կռվացրի ռուսամետներին և արևմտամետներին… Դե իրենց հարազատ երկրները կռվում են, թող իրենք էլ կռվեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել