Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնման եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջերս Հայաստան են ներթափանցել նոր աղանդներ, որոնք պատկանում են խարիզմատիկ եկեղեցիների թվին։

«Մեկը «Աստծո հարսնացուներ» է անվանվում, մյուսը՝ «Կենդանի հավատք»։ Երկուսն էլ ժամանակին մի մարմնի կողմից են ֆինանսավորվել, սակայն 2004-ին հավատքը դուրս է եկել եւ այժմ սկսել է մենակ գործել։ «Աստծո հարսնացուներ» աղանդը Կիեւում գտնվող համանուն աղանդավորական կառույցի մասնաճյուղն է, որը ղեկավարվում է Աֆրիկայում ապրող մի կնոջ կողմից։ Մանագետների մեկնաբանությամբ՝ աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից, հիմնականում՝ ԱՄՆ-ից»,- գրում է «Ժամանակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել