Image result for Կարեն ԿարապետյանՎախենամ՝ Կարեն Կարապետյանի «շռնդալից» մուտքին մոտ ապագայում հետևի ավելի շռնդալից ֆիասկո: Հայտնի փաստ է, լավ երգելու համար անհրաժեշտ է նոտան ցածրից վերցնել բարձրից սկսելիս:
Ի՞նչ ա նշանակում՝ կխնդրեմ խիստ պատժեք: Ու բոլորին:
Երբ դուք բարձր ամբիոնից արդեն իսկ հայտարարել եք, որ բարենպաստ միջավայր եք ստեղծում ներդրողի ու բիզնեսի համար, ի՞նչ ա նշանակում՝ հանձնարարում եմ խիստ պատժել: Ցանկացած կամայականություն, անգամ արդարամիտ (կամ այդպիսին թվացող) կամայականություն մեծ խաչ է միջավայրի բարենպաստության վրա: Ոչ մի նորմալ բիզնեսմեն լուրջ չի վերաբերվել ու չի վերաբերվելու էն երկրին, որտեղ վարչապետը կամ մեկ այլ պաշտոնյա պատիժն ու խրախուսանքը կամայականորեն ա կիրառում: Թարգե՛ք:
Օրենքը նախատեսո՞ւմ ա պատիժ, թող համապատասխան մարմինները պատժեն: Առանց ձեր հանձնարարության: Պարզապես: Որովհետև դա իրենց գործառույթն է: Ու ցանկալի է՝ առանց աղմուկի կամ հավելյալ PR-ի: Եթե օրենքը չի նախատեսում պատիժ կամ դաշտը կարգավորված չէ, ուրեմն՝ ոչ մեկին էլ պատժելու կարիք չկա: Մտածեք ու արագ կանոնակարգեք դաշտը:
Պոպուլիզմի էս չափաքանակի մնալու դեպքում հանրային հիասթափությունը կգահավիժի ճիշտ այնպես, ինչպես բարձր վերցված նոտան է կտրում շնչառությունը, իսկ դուք այդ ժամանակ, միգուցե, Մոսկվայում թեյ խմելիս կլինեք։
#թողեքաշխատի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել