Image result for կառավարությունՄեր նոր կառավարության սահմանած տնտեսական աճի նշաձողերի վրա երևի եփած հավերն էլ են ծիծաղում։ Մեր կառավարությունը մեզ նախօրեին խոստացավ 3.2 տոկոս աճ, այս շատ փոքր ցուցանիշը մատուցվեց որպես գերմարդկային ջանքեր պահանջող և տքնաջան աշխատանքի արդյունք։ Բայց չէ՞ որ նախորդ տարի այդ տնտեսական աճը եղել է 3 տոկոս, հիմա այս կառավարության ամբողջ արդյունավետությունը դրսևորվելու է այդ 0.2 տոկոսի մե՞ջ։
Ես չգիտեմ, իհարկե, թե ինչ ճակատագրի կարժանանա այս կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո, բայց, պարոնա՛յք, երկրի ղեկավար օղակները կարծեմ պնդում էին ժամանակին, որ եթե մեր տնտեսական աճը պետք է անպայման գերազանցի 7 տոկոսը, հիմա դու անհասանելի և դրական արդյունք եք համարում այս խղճուկ թիվը, որը կարող եք նկարել այնպես, ինչպես դա անում էր նախորդ կառավարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել