Image result for Նիկոլ փաշինյանՄոնոպոլիստներն անցնում են «գործի»

Երբ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից հայտարարում էր, որ երկրում տարբեր խմբավորումներ վերահսկում են ներկրումները, մասնավորապես բանանի բիզնեսը, իշխանությունը «ձև էր բռնել», թե չգիտի ինչի մասին է խոսքը:

Իսկ ահա այսօր արդեն բանանի մոնոպոլիստ Միհրան Պողոսյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է հրապարակվել:
Մասնավորապես Aravot.am-ը գրում է, որ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց, թե որևէ ապրանքատեսակի ներկրման առումով խնդիր չկա: Ըստ կայքի՝ մի քանի օր առաջ, հիմք ընդունելով այս հայտարարությունը, գործարարներից մեկը մի մեքենա բանան է ներկրել:

Մեքենան Հայաստան մտնելուց հետո կանգնեցրել են մարդիկ, ովքեր ինչպես հետո է պարզվել, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ» էին: Տեղում է եղել նաև Միհրան Պողոսյանը, ով, ներկայանալով որպես «գեներալ Պողոսյան», զգուշացրել է ներկրողին, որ այլևս նման «սխալի» չդիմի՝ առաջարկելով այս անգամ որպես բարի կամքի դրսևորում, գնել ներկրված ամբողջ խմբաքանակը:

Սցենարը մի տեսակ հայտնի էր, դաժե հետաքրքիր էլ չէր. փաստացի՝ Գեներալ Միհրանն ասում է, որ իր համար օրենք-մօրենք հետաքրքիր չէ, և ինչպես հայտնի սիթքոմում է ասվում, «հեքիաթները կողքի բաժնում են»: Հայտարարություններով ունենք այլ իրականություն, իսկ դրանցից դուրս՝ լրիվ այլ:

Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել, ո՛չ, ուղղակի պետությունը պետք է պայքար տանի ոչ միայն մաքսային մարմինները «մաքրելու», այլ նման խմբավորումների դեմն առնելու համար: Սա այն է, ինչի մասին տարիներ ի վեր ամբիոնից գոռում է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել