բացել լրահոսը
31.10.2016  13:15

Վրաստանում կրկին հաղթել է Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»

Alik Eroyants

Image result for «Վրացական երազանքը»Վրաստանում կրկին հաղթել է Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացվեց մեծամասնական ընտրակարգի երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին դառնում է խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող քաղաքական ուժ: Ընդ որում՝ այս անգամ «Վրացական երազանքից նորընտիր խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 150 պատգամավորական մանդատից 115-ը տվյալ կուսակցության ներկայացուցիչներն են լինելու, ինչը նշանակում է, որ խորհրդարանական քվեարկություններով «Վրացական երազանքը» իրավունք է ունենալու սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու (անհրաժեշտ ձայների քանակը 113-ն է), օրինակ՝ նախագահի ընտրության կարգի մեջ փոփոխություն կատարել, այն է՝ ներկայիս ուղիղ ընտրական ձևից կարող է անցում կատարվել նախագահի՝ խորհրդարանի կողմից ընտրվելու ձևին: Ի դեպ, Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» կունենա 27 ներկայացուցիչ, «Պատրիոտների ալյանսը»՝ 6, ինչպես նաև մեկ անկախ պատգամավոր իր տեղը կզբաղեցնի Վրաստանի խորհրդարանում:

Հ.Գ. Մի խոսքով՝ «ինչ ուզենք, կանենք» վիճակ ա... Ու ով կարա բան ասի. իրապես վերոնշյալն ազատ և արդար ընտրությունների արդյունքն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 480 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝