Armsovereignty.com-ը գրում է.

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հանքավայրերի շտեմարանի համաձայն Հայաստանում կա 592 հանքավայր, որից 46-ը ոսկու, իսկ 29-ը՝ պղինձ-մոլիբդենի և երկաթի։

teghut
img_small

Հանքարդյունաբերության ծանր հետևանքները բնության, մարդու  և երկրի համար

Ըստ փորձագետների գնահատման Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում Սևանա լիճը կաղտոտվի քիմիական միացություններով, իսկ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կանհետանան հանքավայրի պայթյունների հետևանքով:

syuniq-movie-still002

Ամուլսարը գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ձևավորվում են երկու հիմնական գետային ավազաններ: Մի կողմից՝ Որոտան գետի ավազանը, որը հոսում է դեպի Սյունիք, մյուս կողմից՝ Արփա գետը՝ իր Դարբ վտակով: Բաց հանքի շահագործման դեպքում այդ գետերի ջրերի քիմիական կազմը փոխվելու է: Քամիների միջոցով և այլ եղանակներով այդ ծանր մետաղները տեղափոխվելու են ջրային ավազաններ: Փոխվելու է Սպանդարյանի ջրամբարի քիմիական կազմը: Հնարավոր է՝ նաև Կեչուտի ջրամբարի, ինչպես նաև Սևան տեղափոխվող ջրերի: (http://econews.am/?p=8372&l=am)

Ծանր մետաղները ունեն հատկություն կուտակվելու բույսերի հյուսվածքներում և կենդանիների օրգանիզմում, այդ ամենն էլ, սննդի տեսքով և օդի միջոցով կուտակվում է մարդկանց օրգանիզմում, որի պարբերաբար կուտակումը մարդկանց մոտ առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ (ոսկրային դեֆորմացիաներ, ուռուցքային հիվանդություններ և տարբեր այլ անբուժելի հիվանդություններ)։

11906_original

Սյունիքում նկատվում է պոչերի հոսք դեպի Աճանան գետ, այդ ջրերով էլ ոռոգվում է Սյունիքի հողերը։ Իսկ այդ հողերի վրա աճեցրած գյուղմթերքները վաճառվում են ամբողջ հանրապետության տարածքում։

Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մոնիտորինգի հետազոտությունները ցույց տվեցին, Գեղի գետի քիմիական իրավիճակը, որը 5 բալանոց սանդղակով գնահատվեց 3: Գետում հայտնաբերվեցին մոլիբդենի և մանգանի իոններ։

Հետազոտությունները, Լեռնաձորում և նրա շրջակա բնակավայրերում ապրող երեխաների մազերում հայտնաբերեցին մկնդեղ և այլ ծանր մետաղներ։

Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ Մեղրիում, մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ կան առողջական լուրջ խնդիրներ։ Դա բացատրվում է լեռնահանքաարդյունաբերության թունավոր արտանետման ազդեցությամբ։ Դրանից ոչնչանում է ոչ միայն Մեղրիի շրջակա բնությունը, այլ ավելանում է այնպիսի հիվանդությունների քանակը, ինչպիսին են՝ թոքային հիվանդությունները, սրտի անբավարարվածությունը, արյան ճնշման տատանումները։ Մեղրի գետում, լեռնահանքահանման կոմբինատների վնասակար թափոնների պատճառով գետում համարյա ամբողջությամբ անհետացել են ձկնային պաշարները։

pochambar

Հանքարդյունաբերության հետևանքով Հայաստանի Հանրապետության հողին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին հասցրած վնասը նախագծերում հաշվարկվում է, սակայն չի վճարվում։

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Հայաստանի լավագույն թալանող բարեկամներ

2016թ․-ի օգոտոսի 19-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը Վայոց Ձորում ներկա գտնվեցին «Լիդիան»-ի Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը։

amulsar-batsum

«Lydian International»-ը  օֆշորային ընկերություն է, այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։

charles2013 թ․-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցը կապված էր հենց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։

1991 թ․-ից հետո, Հայաստանի ընդերքի շահագործման իրավունքը տրվեց արևմտյան երկրներին, իսկ Հայաստանում գործող խոշորագույն ընկերությունները գրանցվեցին և շարունակում են գրանցվել արևմտյան երկրների օֆշորային գոտիներում, հետևաբար գտնվում են այդ երկրների իրավասության տակ։

Հայաստանի ոսկու հանքերը, որպես կանոն, շահագործվում են, իսկ ոսկին արտահանվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ մյուս մետաղական հանքերը՝ Գերմանիայի կողմից, քանի որ հենց Գերմանիայում են գտնվում այդ մետաղների վերամշակման, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, գործարանները։ Հենց Գերմանիայի օֆշորային գոտի հանդիսացող Լիխտենշտեյնում է գրանցված Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը։

meliq-gyuxԱմերիկյան «Գլոբալ Գոլդ» հանքարդյունաբերական ընկերությունն ուղղակի այլանդակում է Ապարանի Մելիք գյուղը ու նպատակ ունի հասնելու մինչև Հանքավան, իսկ գերմանական ու կանադական ընկերությունները թունավոր թափոններով` ապրելու համար անպիտան են դարձրել  գրեթե ամբողջ Սյունիքը: Եվ այս ամենը ֆինանսավորվում են Հայաստանի նման պետություններին պարտքային ստրկության մեջ պահող միջազգային ֆինանսական կառույցները։

Իրենց քաղաքակիրթ հռչակած պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի կողմից Հայաստանի ընդերքի թալանը, բնության ոչնչացումը, բնակչության առողջության քայքայումը, իրենց ենթարկվող միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանի տնտեսության և արդյունաբերության ավերը, անգլո-սաքսոնական երկրների գաղութատիրական պատմության մի մասն են, սկսած Հյուսիսային Ամերիկայի 100 միլիոն բնիկ հնդիկ ժողովրդի ցեղասպանությունից և վերջացրած 20-21 դարերում, այլ ինքնիշխան երկրների տարածքներում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և իրենց դաշնակիցների կողմից իրականացված շուրջ 50 ռազմական օպերացիաներով։

«Կեցցե» թալանվող ազատ, անկախ ու միացյալ գաղութացված Հայաստանը

Ո՞ր իրավունքով են արևմտյան տերությունները թալանի ենթարկում Հայաստանի ընդերքը, միջազգային ֆինանսական կառույցների միջոցով կաթվածահար վիճակում պահում Հայաստանի տնտեսությունը, շահագործում մեր ժողովրդին, իրենց ենթակայության և հարկադրանքի տակ պահում Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները։ Այս հարցի պատասխանները չեն փոխվել մարդկության պատմության ողջ ընթացքում։

Պատասխանն է՝ հաղթողի իրավունքով։ Եվ Հայաստանը, վերջին 25 տարիների ընթացքում, կիսում է բոլոր պարտված և գաղութացված երկրների դառը ճակատագիրը։

Եվ մարդկության պատմության ողջ ընթացքում, գաղութացված բոլոր ժողովուրդները ունեցել են ընտրության երկու տարբերակ. մնալ գաղութացված և վերանալ, զիջելով տեղը այլ ժողովուրդներին կամ ոտքի կանգնել հանուն ազգային-ազատագրական պայքարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել