Картинки по запросу Տպագրիչների հին շենքՄինչ այս պահը ոչ մեկի ուշադրությանը չարժանացած շենքը դարձավ պատմամշակութային մեծարժեք շինություն: Ու դրա պայթեցման մեջ սկսեցին մեղադրվել ամենատարբեր պետական չինովնիկներ: Թերևս բաց է մնացել միայն Օբամայի ու Օլանդի տեղը։ Ո՜նց կարելի էր անուշադրության մատնել այդ կառույցը: ԱՄՆ-ի հայ համայնքը չպետք է ընտրի դեմոկրատներին, քանի որ նրանք նորմալ վերահսկողություն չեն իրականացնում մշակութային արժեք հանդիսացող շինությունների նկատմամբ:

Իսկ մինչ այդ Հայաստանում ոչ ոք այդպես էլ չիմացավ այդ շենքի իրական պատմական արժեքը, ոչ մեկի համար պարզ չդարձան այն հիմնավորումները, թե ինչու պետք էր պայթեցնել կամ ինչու պետք չէր պայթեցնել այդ շինությունը: Ոչ ոք այլընտրանքային հաշվարկված որևէ մոտեցում չցուցաբերեց: Եվ ամբողջ ֆեյսբուքահայությունը, դավին անտեղյակ, ցավին անտարբեր, սկսեց քննադատել ու քննադատել…

Հետաքրքրական է, որ քննադատողների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէր, թե որ գերատեսչությունն է պատասխանատավություն կրում սրա համար: Հարգելով բոլորի կարծիքները՝ անհրաժեշտ է ընդգծել, որ նման դեպքերում կարծիքներ հայտնելիս անհրաժեշտ է օգտագործել օրենքին համապատասխան փաստարկներ: Պաթետիկ մեկնաբանությունների պակաս առանց այն էլ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել