Image result for ոտքերԻնչպես խուսափել ոտքերի սնկային հիվանդություններից

Ըստ վիճակագրական տվյալների` ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային հիվանդություններ են նկատվում մարդկանց առնվազն 10-25 տոկոսի մոտ։ Ինչ է իրենից ներկայացնում սնկային հիվանդության այս տեսակը և որոնք են առաջացման պատճառները:

Սնկային ախտահարման առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։ Սնկերի տարածման համար ավելի նպաստավոր է դառնում տաք եղանակը, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ:

Օրինակ՝ լողավազան առանց ռետինե հողաթափերի այցելելն արդեն հիգիենայի կանոնների խախտում է, ու վարակի վտանգ կա: Հիմնականում կանայք ամռան ամիսներին բաց կոշիկներ շատ են հագնում, իսկ սնկային հիվանդությունը նաև կոսմետիկ տհաճություն է, որից պետք է ազատվել: Բայց դա չի նշանակում, որ միայն կանանց շրջանում է տարածված. սեռային տարանջատումներ չկան:

- Ի՞նչ կանոնների է պետք հետևել հիվանդությունը կանխարգելելու համար:

- Խորհուրդ եմ տալիս, որ կոշիկ գնելիս այն փորձեն մեկանգամյա օգտագործման գուլպայով, իսկ տղամարդիկ ոչ մի դեպքում չգնեն ցուցափեղկում եղած կոշիկը: Ընդհանրապես ոտքերի հիգիենան շատ կարևոր է այս հարցում:

- Բուժման ի՞նչ եղանակ եք առաջարկում Դուք, ո՞րն եք համարում առավել արդյունավետ:

- Պետք է լինի լաբորատոր փորձաքննություն, հաստատվի ախտորոշումը, որից հետո նոր պետք է ձեռք առնվեն բուժական միջոցառումներ, որովհետև կան խնդիրներ, որոնք բավականին նման են սնկային հիվանդություններին, բայց հիմքում այլ բան է ընկած: Պետք է ասեմ, որ բուժումը ենթադրում է ոչ միայն դեղորայքի օգտագործում, այլև կոշիկների, գուլպանների ու այլ պարագանների ճիշտ ախտահանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել