Բաց նամակ
Հարգելի պրն. Բաբուխանյան
Հիանալի հասկանալով Ձեր խոսքերի թաքնված դրդապատճառը, միևնույն ժամանակ ականջովս լսած չլինելու պատճառով վստահ չլինելով կարդացածիս ճշմարտացիության մեջ, բայց վստահ լինելով, որ «Առանց կրակ ծուխ չի լինում»` պահանջում եմ մեկնաբանել և ներողություն խնդրել հայրենակիցներիցս մի ստվար զանգվածից, եթե ոչ մեծամասնությունից, վիրավորելու համար: Լավ քաղաքական գործիչ լինելու դեպքում պետք է հասկանալ, որ «Րաֆֆուն կողմ» կամ «իշխանությանը դեմ» եզրույթները և՛ խաչվում են, և՛ ոչ, և՛ մեղմ ասած` կոռեկտ չէ հասարակության՝ թեկուզ Ձեր ասած «500.000»-անոց հատվածին անվանել տգետ, համասեռամոլ, աղանդավոր և այլն... Հատկապես երբ համասեռամոլներն ու աղանդավորներն իրենց առավել քան լավ են զգում առկա իշխանությունների օրոք: Եթե երկրում արդեն կա 500.000 Ձեր նշած որակներով մարդ, ուրեմն դա էլ իշխանությունների բացթողումն է: Որ կողմից էլ դիտարկենք` Ձեր օգտին չի լինի, պահանջում եմ արագ պարզաբանել և ներողություն խնդրել մարդկանցից, որոնց Դուք անհիմն վիրավորեցիք:
Հ.Գ. Փորձեք պատկերացնել, որ այդ 500.000-ը, որը իրականում գուցե շատ ավելի շատ է, սկսեն Ձեզ նման կերպ պատասխանել կամ հարցերը լուծել այնպես, ինչպես լուծվում են մեր օրերում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել