43_result
Պատահել է, չէ՞, որ դուք տանից երկար բացակայելուց հետո վերադարձել եք և նկատել, որ տան էլեկտրոնային ժամացույցները չեն աշխատում կամ սխալ ժամ են ցույց տալիս: Դրա պատճառը մեկն է. երբ դուք տանը չէիք, տեղի է ունեցել հոսանքի տատանում կամ անջատում: 
Իսկ հոսանքի անջատումը միայն էլեկտրոնային ժամացույցներին չի վնասում: Այն վտանգավոր է սառցախցիկում և սառնարանում պահվող սննդամթերքների համար, որովհետև երբ սառեցրած մթերքը հալվում, հետո նորից սառում է, դրա մեջ տեղի են ունենում որոշակի  պրոցեսներ, որոնք հետո կարող են վնասել ձեր առողջությանը:
Կա շատ հետաքրքիր մի հնարք, որը երևի ձեր մտքով չի անցել: Տանից երկար բացակայելուց առաջ վերցրեք մի բաժակ ջուր, սառեցրեք այն մինչև սառույց դառնալը, վրան դրեք մետաղադրամ և տեղադրեք բաժակը սառցախցիկում: Երբ վերդառնաք արձակուրդից կամ գործուղումից, ստուգեք բաժակը, եթե մետաղադրամը սառույցի վրա չէ, ուրեմն՝ ձեր բացակայության ժամանակ հոսանքի անջատում է տեղի ունեցել, լավ կանեք հրաժարվեք սառցախցիկում պահված մթերքներն օգտագործելուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել