Image result for ադրբեջաներենՀաշվի առնելով մեր ԶԼՄ-երում, գիտական և վերլուծական տիրույթներում ադրբեջաներենի հատուկ անունների հայերեն տառադարձման բավական խառնաշփոթ վիճակը՝ կարծում եմ՝ ժամանակն է այս հարցը քննարկելու մասնագիտական մակարդակում և միգուցե կազմելու նաև մի քանի էջանոց ուղեցույց, որից հնարավորություն կունենան օգտվելու բոլոր շահագրգիռ կողմերը:

Մասնավորապես խոսքը ադրբեջաներենի q և ə տառերի մասին է, որոնցից առաջինը բոլորվին սխալ հաճախ տառադարձվում է «ք»-ով կամ հայերենի համար, ըստ իս, սխալ «գ»-ով, այնինչ այս դեպքում ավելի ճիշտ կլիներ օգտագործել «ղ», իսկ երկրորդն, ըստ իս, սխալ «է, ե»-ով , մինչդեռ ճիշտ կլիներ «ա»-ն, օրինակ՝ Qənirə Qəmbərova - Ղանիրա Ղամբարովա, այլ ոչ թե՝ Գանիրա Գամբարովա, Գենիրե Գեմբերովա, Քանիրա Քամբարովա կամ Քենիրե Քեմբերովա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել