Image result for бакуԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Իլհամ Ալիևի կամակատարներից մեկը՝ Զահիդ Օրուջն առաջարկել է Միլի Մեջլիսին ընդունել օրենք և թույլ տալ ազգությամբ հայերին մուտք գործել Ադրբեջան: «Մենք պետք է խրամատում կռվող հային առանձնացնենք քաղաքակիրթ հայից: Մենք պետք է թույլ տանք այն հայերին գալ Բաքու, որոնք հարգում են մեր օրենքները, սահմանադրությունը, ուզում են գալ ու գլուխ խոնարհել Շեհիդների ծառուղիում»- ասել է Օրուջը:
Զ. Օրուջի առաջարկը պատահական չէ: Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրություն կոչվածին համոզում են, որ հայերը և ազերիները կարող են կողք-կողքի ապրել, և առաջարկում են Արցախին տրամադրել ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Հիմա Ադրբեջանն առաջ է տանում «Հայե՛ր, բարի գալուստ Ադրբեջան» ծրագիրը, որին մասնակից են դարձնում այնպիսի վիժվածքների, ինչպիսիք են «վահե ավետզադեի», «վահան մարտիրոսօղլուի» նման դավաճանները: Ի դեպ, այդ առաջարկն անելիս Օրուջը հիշատակել էր այդ տականքներից մեկին: Ազերիները համոզված են, որ հայերի մեջ էլի կգտնվեն դավաճաններ, ովքեր «30 արծաթով» կանեն այն ամենը, ինչ նրանց կհրամայեն Բաքվից:
Շատ լավ առաջարկով է հանդես եկել Օրուջը: Ազգի դավաճան, թրքացած հայերն ավելի շուտ կբացահայտվեն, և մենք ավելի շուտ կիմանանք ազգի դավաճաններին, որոնք, ըստ Օրուջի, քաղաքակիրթ հայերն են: Ես գերադասում եմ գործ ունենալ ազերիների համար «բարբարոս» հայերի հետ, որոնք ոչ միայն խրամատներում, այլև տարբեր հարթակներում պայքարում են քոչվոր թուրքի դեմ՝ ահ ու սարսափի մեջ պահելով նրանց: Պատահական չէ, որ վախկոտ ազերի երեսփոխաններից մեկը՝ Ֆազայիլ Աղամլին կոչ է արել Իրանին և ՌԴ-ին ճնշում գործադրել ՀՀ-ի վրա՝ վերջինիս ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել