Image result for как сэкономитьԵրբ ես երիտասարդ էի, մտածում էի, որ գլխավորը փողն է: Այժմ ես յոթանասուն տարեկան եմ և հասկանում եմ, որ չէի սխալվում:

Ջիմ Ռոն

21-րդ դարում քննարկվող ամենաակտուալ թեմաներից են խնայողություններն ու ներդրումները, սակայն քչերն են տիրապետում սեփական բյուջեի կառավարման արվեստին:
Ստորև ներկայացնում ենք 10 խորհուրդ, թե ինչպես կարելի է խնայել.
1. Երբեք խանութ մի՛ գնացեք առանց ցուցակի:
Նախապես որոշված ապրանքային անվանացանկը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ գնումներից՝ հատկապես կանանց պարագայում:

2. Հրաժարվե՛ք յուրաքանչյուր տեսակի վարկից:
Դա կհանգեցնի միայն ավելորդ ծախսերի:

3. Սովորե՛ք բոլոր վճարումները կատարել կանխիկ փողով:
Կանխիկ փողի բացակայությունը գրպանում առավել նկատելի է:

4. Երբեք մի՛ գնեք ապրանքներ, երբ քաղցած եք:
Դատարկ ստամոքսը կստիպի Ձեզ գնել կրկնակի շատ ապրանքներ:

5. Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որտեղ եք պահելու խնայված գումարը, ապա ամենայն հավանականությամբ Դուք այն կծախսեք:
Առանց նպատակի գումար խնայելը բավականին բարդ է: Պետք է հստակ իմանաք՝ որտեղ ներդնել:

6. Մի՛ շարժվեք առաջատար ընկերությունների թելադրանքով:
Խոսքը հատկապես կորպորացիաների մասին է, որոնց ապրանքանիշը մարդկանց հոգեբանության վրա առավել մեծ ազդեցություն է թողնում:

7. Եթե Ձեզ մոտ առաջանում է մեծ ցանկություն ինչ-որ բան գնելու, ապա սպասեք մինչև «առավոտ»:
Ապրանքը գնեք միայն այն դեպքում, երբ առավոտյան դեռ ցանկություն ունեք:

8. Սովորություն դարձրեք ոչինչ չգնել աշխատավարձ ստանալու օրը:
Հոգեբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ օրը Դուք Ձեզ հարւստ եք զգում և կյանքին նայում եք վարդագույն ակնոցներով ՝ գնելով հաճախ այն, ինչն անհրաժեշտ չէ:

9. Մի՛ հրապուրվեք գայթակղիչ գովազդներով և «անհավանական» զեղչերով:
Հատկապես Հայաստանում խորամանկությունները շատ-շատ են: Առավել նախընտրելի կլիներ կուպոնների առկայությունը:

10. Իսկ այս մեթոդը շատերին կօգնի: Էությունը հետևյալն է. մի պահ մտածենք, թե առօրյայում ինչ ծախս ենք կատարում, որը կարող ենք և չկատարել: Ենթադրենք՝ դուք ամեն օր մոտակա վաճառակետից կամ սրճարանից սուրճ եք գնում (որպես գնի հիմք ընդունենք միջինացված 300 դրամ): Տարեկան սուրճի համար մենք կծախսենք 109.500 դրամ (ՀՀ նվազագույն աշխատավարձի կրկնակին): Իսկ ի՞նչ ահռելի գումար այն կկազմի 10 տարի անց:
Հիմա եկեք պատկերացնենք, որ մեկ տարի խնայել ենք մեր ամեն օրվա սուրճի գումարը, և հավաքված միջոցները՝ որպես ավանդ, ներդրել ենք ՀՀ առևտրային բանկերից մեկում: Այս գումարը մեզ տարեկան կբերի մոտավորապես 15.000 դրամի եկամուտ (կախված տկոսադրույքից): Կարելի է նաև խնայված գումարով կատարել ավելի նպատակային ծախսեր:
Խնայելու սկզբունքը հենց սա է՝ խնայել, ներդնել և հետագայում վայելել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել