Картинки по запросу Լինքոլն-ՔենեդիԼինքոլն-Քենեդի

– Լինքոլնը դարձավ ԱՄՆ նախագահ 1860 թվականին։ Քենեդին դարձավ նախագահ ուղիղ 100 տարի անց՝ 1960 թվականին։
– Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, իրենց կանանց ներկայությամբ, ու երկուսի դեպքում էլ կրակել են գլխին։
– Լինքոլնից հետո նախագահ դարձավ Էնդրյու Ջոնսոնը (ծնվել է 1808 թվականին)։ Քենեդուն փոխարինեց Լինդոն Ջոնսոնը (ծնվել է 1908 թվականին)։ Տարբերությունը կրկին ուղիղ 100 տարի է։
– Երկուսն էլ ծնունդով ԱՄՆ-ի հարավից էին, երկուսն էլ դիվանագետներ էին ու երկուսն էլ եղել էին սենատոր մինչև նախագահ ընտրվելը։
– Լինքոլնի մարդասպանը ծնվել էր 1829 թվականին, Քենեդունը՝ 1929 թվականին։ Եվ կրկին 100 տարվա տարբերություն։
– Երկու նախագահների մարդասպաններն էլ սպանվեցին նախքան դատը։
– Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում, իսկ Քենեդին սպանվել է «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայում։
– Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, և վերջինս խորհուրդ էր տալիս Լինքոլնին չգնալ թատրոն սպանությանը օրը։ Քենեդու քարտուղարի ազգանունն էլ Լինքոլն էր, ու նա նույնպես խորհուրդ էր տալիս չեղարկել Դալլաս կատարվելիք ուղևորությունը։
– Էնդրյու Ջոնսոնի ու Լինդոն Ջոնսոնի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 13 տառ։
– Նախագահներին սպանած Ուիլքես Բումի ու Լի Հարվի Օսվալդի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 15-ական տառ։
– Լինքոլնի ու Քենեդու ազգանուններն անգլերենով ունեն 7-ական տառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել