Hetq.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուրիրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնայինգետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԻշխանԲարսեղյանը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել