Երևանում շենք են պայթեցրել, որը ավելի քան 90 տարի առաջ էր կառուցվել: Սակայն դա, ըստ պաշտոնական վարկածի, ահաբեկիչները չեն արել, չնայած նման տարբերակը ավելի մոտ կարող էր լինել իրականությանը: Արել է դա հենց ինքը՝ շենքի սեփականատերը: Մինչ այս դեպքը հին շինությունները ոչ թե պայթեցվում, այլ ապամոնտաժվում էին, քարերը համարակալվում էին ու ինչ-որ տեղ էին տեղափոխվում: Դա գոնե հետագայում վերականգնելու հույս էր թողնում: Երեկ հին Երևանի մնացորդների վերացումը «նոր իմպուլս» ստացավ՝ հիմա պայթեցնում են: Նախկինում սեփականատերերը (կամ իշխանությունները) հին շենքերը վերացնում էին թաքուն, գիշերը՝ գողերի պես: Հիմա պայթեցնում են:  Այնպես, ինչպես ահաբեկիչները: Հրապարակումներից դատելով՝ տարբեր գերատեսչություններ այժմ փորձում են մաքուր դուրս գալ, կատարվածի մեղքն իրենցից գցել: Քաղաքապետարանը մատնացույց է անում Արտակարգ իրավիճակների նախարարությանը, նախարարությունը ևս՝ ինչ-որ մեկին, քաղաքաշինության նախարարությունն ասում է՝ ոչնչից տեղյակ չի եղել: Արդյունքում ստացվում է, որ քաղաքն անտեր է: Ամենակենտրոնում կարելի է շենք պայթեցնել, ու ոչինչ… Ես դեռ մանրամասն կգրեմ այս մասին, սակայն ես ցավ եմ ապրում քաղաքի համար: Ու նաև ցավալի է, որովհետև այս պայթյունը դարձավ առաջին աղմկոտ ակցիան նոր վարչապետի օրոք: Նրա նշանակումը շատ ջերմ ընդունվեց: Կարեն Կարապետյանի նշանակումը ընկալվել էր որպես փոփոխությունների, նորարարությունների ու նոր մոտեցումների մեկնարկ: Եվ ահա, խնդրեմ՝ «նոր մոտեցում»: Եվս մի պահ. դա տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի նորագույն պատմության ամենասարսափելի ոճրագործության տարելիցի օրը: Այսքանը առայժմ: Երեկոյան կգրեմ՝ ինչ եմ ես այս ամենի շուրջ մտածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել