Չնայած որ տեխնոլոգիաները չափազանց պարզեցրել են լուսանկարվելու գործընթացը, կարմիր աչքերի գործոնը մինչ օրս փչացնում է շատ գեղեցիկ լուսանկարներ։ BlogNews–ը որոշել է պարզել, թե ինչից է առաջանում այդ կարմրությունը։

Ցածր, վատ լուսավորության պայմաններում մեր բջիջները ընդլայնվում են ավելի շատ լույս կլանելու համար։ Երբ տեսախցիկի արտացոլած փայլուն լույսը հասնում է աչքին, աչքը բավական ժամանակ չի ունենում բիբը կրկին փոքրացնելու համար։ Այդ իսկ պատճառով մեծ քանակով լույսը արտացոլվում է աչքի անոթապատյանի վրա գտնվող կարմիր արյունատար անոթներից։ Եվ տեսախցիկը ֆիքսում է արյունատար անոթների պատճառով կարմիր երանգ ստացած աչքը։

Երբ մենք նայում ենք տեսախցիկին, կարմիր աչքերի արտացոլման հավանականությունը հասնում է առավելագույնի։ Այս տհաճ գործոնից ազատվելու համար հարկավոր է ուղղակի աչքերով որսալ որևէ լույսի աղբյուր և նայել դրան լուսանկարվելու ժամանակ։

Սակայն նոր տեխնոլոգիաները ևս օգնում են մեզ. շատ նոր տեսախցիկներ նախնական լույս են արձակում, որպեսզի աչքերի բիբերը հասցնեն փոքրանալ մինչև լուսանկարվելը։

Կարմիր աչքերի գործոնը տարբեր ձևերով է դրսևորվում մարդկանց մոտ։ Դա կախված է մարդու տարիքից և աչքերի գույնից։ Կապույտ և կանաչ աչքերով մարդիկ առավել հաճախ են կարմիր աչքերով երևում լուսանկարներում։

Այս երևույթը հանդիպում է նաև որոշ կենդանիների մոտ՝ կախված աչքի կառուցվածքից։ Կառուցվածքային այդ առավելությունը հնարավորություն է տալիս այդ կենդանիներին ավելի լավ տեսնելու մթության մեջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել