Արմեն Ամիրյանն ասում է, թե Երևանի կենտրոնում քանդված 20-ականների տպագրիչների շենքն այնքան էլ «արժեքավոր չէ», ասել կուզի՝ այն, ինչ կատարվել է երեկ, կապ չունի Երևանի պատմամշակութային շերտի վերացման հետ, որը հետևողական կերպով այս տարիների ընթացքում իրականացրել են Երևանի քաղաքապետն ու նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Ինչպես Լևոն Իգիթյանի համար էր Աբովյանի փողոցի հին շենքը «սարայ», այնպես էլ մշակույթի նոր նախարարի համար այս շենքը ճարտարապետական կամ մշակութային արժեք չունի։
Այսինքն՝ մարդը, որի անվան հետ մշակույթի ինչ-ինչ գործիչներ հույսեր են կապել՝ հույս հայտնելով, որ ռաբիսի և քյաբաբի մեծ սիրահար և մշակութային հաստատություններ սեփականաշնորհող, ինչպես նաև մշակութային գրանտները գրպանող Հասմիկ Պողոսյանից այս մարդը կտարբերվի մշակույթի ոլորտում երկար տարիների փորձառություն ունենալով։
Ստացվում է, որ Արմեն Ամիրյանը նույն հակամշակութային քաղաքականությունն է վարում, ինչ իր նախորդը, ուղղակի ի տարբերություն Հասմիկի անճաշակ սանրվածքների և տգեղ բանավար խոսքի՝ Ամիրյանը գրագետ խոսք ունի, երևի ջազ է լսում և թանկարժեք թիթեռնիկ-փողկապներ է կրում։ Մի խոսքով՝ փոխվում են միայն դեմքերը, բայց ոչինչ չի փոխվում մեր երկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել