Այնպես, ինչպես իսլամիստները վերջին մի քանի տարիներին պայթեցրին միջագետքյան քաղաքակրթության գոհարները, փոշիացրին պատմության քարե վկաները, այնպես էլ մեր քաղաքապետն է ոչնչացնում մեր պատմությունը՝ ոչինչ չթողնելով Հին Երևանից։ Տպագրիչների շենքը մեր քաղաքում մնացած հին Երևանի եզակի շենքերից էր, սակայն այս անգամ հին Երևանը վերացնելու Տարոն Մարգարյանի մոտեցումը բոլորովին այլ էր. եթե նախկինում հանրության ակտիվ շերտերը ինչ-որ կերպ տեղեկանում էին այս կամ այն շենքի ապամոնտաժման աշխատանքների մասին, ապա հիմա պարոն Տարոնը որոշել է սուս ու փուս քանդել հին Երևանի վերջին շենքերը։
Պայթեցնում են առանց զգուշացնելու՝ իրենք իրենց ազատելով ակտիվիստների և քաղաքի մտահոգ բնակիչների բողոքներից։
Բայց սրանից զատ՝ չափազանց մեծ լկտիություն է այսպես կոչված Հին Երևան նախագիծ մշակելն ու դրա համայնքային բյուջեի փողերը փոշիացնելը կամ տափակ պատասխաններով և զզվելի պատճառաբանություններով հայտնի Նարեկ Սարգսյանին իբրև թե Հին Երևան վերականգնելու հանձնարարություն տալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել