Առնոլդ Շվարցենեգեր

Առնոլդը Գերմանիայից ԱՄՆ է տեղափոխվել 1968 թ.՝ 21 տարեկան հասակում: Նա դրա մասին երազել է 10 տարեկանից, սակայն սկզբնական շրջանում շատ ծանր էր տանում կենսակերպի փոփոխությունները. դերասանը շատ վատ էր անգլերեն խոսում: Մեկ տարի անց Առնոլդը նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Հերկուլեսը Նյու Յորքում»:

 

Բրյուս Ուիլիս

Ռուսաստանում Ուիլիսը հայտնի է դարձել «Անպարտելին» ֆիլմում Ջոն Մաքլեյնի դերը ստանձնելուց հետո: Ֆիլմի անվանումը սովետական թարգմանիչները չգիտես ինչու թարգմանել են որպես «Крепкий орешек»: Մինչ այդ Բրյուսը նկարահանվել էր «Լուսնի լույս գաղտնի գործակալություն» կատակերգական սերիալում:

 

Ժան Կլոդ Վան Դամ

Հնարավոր է, որ շատերը տեղյակ չլինեն, բայց Վան Դամի առաջին դերը բացասական է եղել։ 1986 թ. «Չհանձնվել և չնահանջել» ֆիլմում խաղացել է գլխավոր բացասական կերպարի դերը: Երկու տարի հետո Ժանը նկարահանվել է «Արյունոտ սպորտ» ֆիլմում, որն էլ նրան բերեց համաշխարհային ճանաչում:

 

Սիլվեստեր Ստալոնե

Աղքատության եզրին գտնվելով՝ 1970 թ. Սիլվեստեր Ստալոնեն առաջին անգամ նկարահանվում է ֆիլմում՝ հույս ունենալով գոնե հացի գումար աշխատել: Առաջին ֆիլմը կոչվել է «Իտալական հովատակը»: Սակայն համաշխարհային ճանաչում ստացել է երկու տարի անց՝ «Ռոկկի» ֆիլմում բռնցքամարտիկի դերը տանելով:

 

Չակ Նորիս
Ո՞վ չի ճանաչում այս մարդուն: Երևի թե ոչ ոք: Այնքան հզոր տղամարդ, որ օձը, նրան կծելով, սատկեց երկար տանջանքներից հետո: Չակ Նորիսի առաջին լիարժեք դերը «Վիշապի ճանապարհը» ֆիլմում էր: Այս ֆիլմում նկարահանվել է նաև մարդ-լեգենդ Բրյուս Լին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել