Դաշնակցությունը հերթական ճամբարափոխական օպերացիան իրականացրեց ու հերթական անգամ թքեց իր բոլոր սկզբունքների ու ավելի վաղ արած հայտարարությունների վրա։ Հարց է առաջանում՝ էդ ո՞նց եղավ, որ դեռ մի տարի առաջ Րաֆֆին ազգի դավաճան էր, ու ինչ թուքումուր չէիք անում, որ հայ-թուրքական հարաբերություններում ունի համագործակցական դիրքորոշում։ Էդ ո՞նց եղավ, որ դեռ պառլամենտական ընտրությունների ժամանակ ու դրանցից հետո ի՜նչ հայտարարություններ ասես, որ չէր արվում «Ժառանգության» ու Րաֆֆու հասցեին, այդ ո՞նց եղավ, որ այն Դաշնակցությունը, որ հերթական անգամ ազգի դավաճան հանեց Րաֆֆուն՝ Բաքվում արած հայտարարությունների համար, հիմա որոշել է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին... Շատ պարզ՝ դաշնակները իրենց մշտական ու իրական գծի մեջ են՝ որտեղ հաց, այնտեղ կաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել