Իրականում հիմա ռազմավարական առումով չգիտեմ, բայց քաղաքական-դիվանագիտական հարթակում ավելի անբարենպաստ իրավիճակ մեզ համար երբևէ չի եղել։ ԵԱՀԿ-ի երեք գերտերությունների կարծիքը ներկայացնող համանախագահները ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան՝ ի դեմս ԵՄ-ի, ընդունելի են համարում խնդրի լուծման մի տարբերակ՝ կարգավիճակ տարածքների դիմաց, և միահամուռ ողջունում են Ալիևի հայտարարությունները, աջակցում նրան։
Մենք պահանջելու ոչինչ չունենք ԱՄՆ-ից և ԵՄ-ից (չնայած պատմության ընթացքում ԱՄՆ-ն, չլինելով երբևէ Հայաստանի դաշնակիցը, ավելի շատ է մեզ օգնել, քան ՌԴ-ն. միայն ցեղասպանության տարներիներին ԱՄՆ-ի օգնությունը մանկատներն ու բարեգործական հիմնադրամները, որոնց շնորհիվ որբացած հարյուր հազարավոր հայ մանուկներ չկորցրեցին իրենք ինքնությունը և շարունակեցին հայկական գենոֆոնդը, իսկ ԵՄ-ն ՀՀ կառավարության թիվ մեկ ֆինանսական դոնորն է, ներդնողը), քանի որ մենք մերժեցինք սեղմել Արևմուտքի ձեռքը ՌԴ-ի խնդրանքով, 4 տարի բանակցեցինք, իսկ վերջին պահին հրաժարվեցինք համագործակցությունից։
Մեզ պես արտաքին քաղաքականություն չունեցող կամ այն ռուսին հանձնած երկրին, այն էլ Արցախյան կոնֆլիկտի պես խնդրի պայմաններում, ոչինչ ավելի լավ չէր էլ կարող սպասվել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/186212981785769?notif_t=close_friend_activity¬if_id=1477630969371038
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել