Image result for ալիև պուտինՔանի որ ՌԴ-ի պես դաշնակից ունեցող Հայաստանը ոչ միայն դատապարտված է այդպես էլ երբեք չիմանալու, թե ինչ է իրական ռազմավարական դաշնակցի աջակցությունը, ինչպես նաև այս դաշնակցի վատ հեղինակության պատճառով այլ գերտերությունների հետ արդյունավետ համագործակցությունից և նրանց միջազգային աջակցությունից զրկվելու, Արցախյան հիմնախնդրում իրավիճակը չէր էլ կարող սրանից լավ լինել մեզ համար։
Իրականում հիմա ռազմավարական առումով չգիտեմ, բայց քաղաքական-դիվանագիտական հարթակում ավելի անբարենպաստ իրավիճակ մեզ համար երբևէ չի եղել։ ԵԱՀԿ-ի երեք գերտերությունների կարծիքը ներկայացնող համանախագահները ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան՝ ի դեմս ԵՄ-ի, ընդունելի են համարում խնդրի լուծման մի տարբերակ՝ կարգավիճակ տարածքների դիմաց, և միահամուռ ողջունում են Ալիևի հայտարարությունները, աջակցում նրան։
Մենք պահանջելու ոչինչ չունենք ԱՄՆ-ից և ԵՄ-ից (չնայած պատմության ընթացքում ԱՄՆ-ն, չլինելով երբևէ Հայաստանի դաշնակիցը, ավելի շատ է մեզ օգնել, քան ՌԴ-ն. միայն ցեղասպանության տարներիներին ԱՄՆ-ի օգնությունը մանկատներն ու բարեգործական հիմնադրամները, որոնց շնորհիվ որբացած հարյուր հազարավոր հայ մանուկներ չկորցրեցին իրենք ինքնությունը և շարունակեցին հայկական գենոֆոնդը, իսկ ԵՄ-ն ՀՀ կառավարության թիվ մեկ ֆինանսական դոնորն է, ներդնողը), քանի որ մենք մերժեցինք սեղմել Արևմուտքի ձեռքը ՌԴ-ի խնդրանքով, 4 տարի բանակցեցինք, իսկ վերջին պահին հրաժարվեցինք համագործակցությունից։
Մեզ պես արտաքին քաղաքականություն չունեցող կամ այն ռուսին հանձնած երկրին, այն էլ Արցախյան կոնֆլիկտի պես խնդրի պայմաններում, ոչինչ ավելի լավ չէր էլ կարող սպասվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել