ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընթացիկ ամսում հավաքել է 30 մլն դոլարի նվիրատվություն Սպիտակ տան համար պայքարին ուղղված իր արշավի համար։ Այս մասին են վկայում միլիարդատիրոջ ընտրական շտաբի կողմից հրապարակված տվյալները։

Այդ տվյալներից հայտնի է դառնում, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ Թրամփի շտաբը իր տրամադրության տակ ունեցել է 16 մլն դոլար՝ մինչ ընտրությունները մնացած օրերին արշավի անցկացման համար։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը նույնպես հրապարակել է հավաքված միջոցների մասին տվյալներ։ Նախկին պետքարտուղարն ընթացիկ ամսում հավաքել է 53 մլն դոլար՝ կամավոր նվիրատվությունների տեսքով։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ Քլինթոնի շտաբի տրամադրության տակ եղել է մոտ 62 մլն դոլար՝ մինչ ընտրությունները մնացած օրերին արշավի անցկացման համար։

Bloomberg գործակալության տվյալներով՝ Թրամփը շնորհիվ նվիրատվությունների հավաքել է իր արշավի համար մոտ 400 մլն դոլար, Քլինթոնը՝ ավելի քան 750 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել