Հաճախ համակարգչի առջև երկարատև աշխատելու, հոգնածության, անքուն գիշերվա կամ այլ պատճառով աչքերի տակ տհաճ մուգ շրջանակներ են առաջանում: Ինչպե՞ս ազատվել դրանցից:

Խնդիրը կարող է վերանալ, եթե վերանան դրա առաջացման պատճառները: Բայց շատերը չեն ցանկանում սպասել և որոշում են տնային պայմաններում ազատվել դրանցից: Բարեբախտաբար, բաղադրատոմսերը շատ են:

 Image result

Կարտոֆիլով միջոցներ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ

Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ պայքարելու հարցում կարող է օգնել շատ հասանելի մի մթերք՝ կարտոֆիլը: Հում կարտոֆիլը շրջանաձև կտրատել, դնել աչքերի տակ և շուրջ 15-20 րոպե պահել: Կարելի է նաև կարտոֆիլի խյուսով դիմակ պատրաստել: Հարկավոր է հում կարտոֆիլը քերիչով անցկացնել, ստացված զանգվածից երկու թեյի գդալ խառնել մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթի հետ (կարելի է օգտագործել նաև ցանկացած այլ բուսական յուղ):

Ընկույզով դիմակ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ

Հարկավոր է ընկույզն ալյուրի վերածել, ստացված զանգվածից երկու թեյի գդալ խառնել մեկ ճաշի գդալ հալեցրած սերուցքային կարագի և երեք կաթիլ թարմ քամած կիտրոնի հյութի հետ: Դիմակը քսել աչքերի տակ, լվանալ 15 րոպե անց:

Մաղադանոսով թրջոց աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ

Հարկավոր է մեկ ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոսի վրա կես բաժակ եռացրած ջուր լցնել, կես ժամ թողնել, որպեսզի թրմվի, հետո բամբակե բարձիկները թաթախել դեռևս գոլ թուրմի մեջ ու դնել աչքերի տակ: Թրջոցը թողնել կես ժամից ոչ պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել