Չինաստանի պատմությունն իր արմատներով գնում է հեռու-հեռավոր անցյալ: Աստիճանաբար նորանոր փաստեր են ի հայտ գալիս՝ վկայելով այն մասին, որ այդ երկիրն ավելի հին է, քան մենք կարծում ենք:

Այս բացահայտումը արվել է հեռավոր Հենան գյուղի սարերում: Համարվում է, որ Լունմեն կոչվող այս շինությունը գոյություն ունի 7-րդ դարից սկսած՝ Տան դինաստիայի կառավարման ժամանակներից: Այստեղ գտնվում են ահռելի քանակությամբ գանձեր:

Թագավորական քարանձավ-տաճարն արդեն բաց է և հասանելի զբոսաշրջիկների համար:

Այն երկար տարիներ փակ է եղել՝ թանկարժեք արտեֆակտների պաշտպանության համար: Տաճարը գտնվում է սարերում, այն բաղկացած է 2300 քարանձավներից:

Համարվում է, որ Լունմեն համալիրի ներսում գտնվում են ավելի քան 100 000 հնագույն արձաններ և արտեֆակտներ: 1966-1976 թվականներին Չինական մշակութային հեղափոխության ժամանակ քարանձավների մեծ մասը վնասվել են:

Բայց բոլորը մանրակրկիտ ձևով վերականգնվել են, և շուտով այն հասանելի կլինի զբոսաշրջիկների համար:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել